Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, թռիչքն այլ ինքնաթիռով կկայանա

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, հայտնում են «Շիրակ ավիա»-ից:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չենք կարող նշել»,- փոխանցեցին «Շիրակ ավիա»-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա:

Խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել