«Անձինք, ովքեր դիմում են փաստաբանին, նրանք առաջին հերթին պաշտպանվում են պետությունից»․ Գեորգի Մելիքյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

«Ես կարծում եմ, որ անձինք, ովքեր դիմում են փաստաբանին, նրանք առաջին հերթին պաշտպանվում են պետությունից։ Ստացվում է, որ պետությունը «փայ» է մտնում փաստաբանի հետ և անձը պետությունից պաշտպանվելու համար՝ վճարելով փաստաբանին նաև վճարում է այդ պետությանը։ Նման մոտեցումն անթույլատրելի է»,-Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել