«Կառավարության գործընկերները ստեցին այս հարցում»․ Ալեքսանդր Կոչուբաև

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

«Ես, որպես անհատ փաստաբան, ի՞նչ եմ անելու․ թանկացնելու եմ ծառայությունը ճիշտ այն ծավալով, որքանով որ պետությունը հարկային բեռ է դրել ինձ վրա և այն կազմակերպության, որը ես ղեկավարում եմ։ Հանրագումարում, սա ո՛չ փաստաբանի վաստակին է միտված, ո՛չ փաստաբանական ընկերություններին։ Հարցը դիտարկենք համաշխարհային նշանակության ինստիտուտի շրջանակներում՝ անվճար իրավաբանական ընկերություններ։ Մենք, որպես ընկերություն, փորձում էինք արևմտյան մոդելի ընկերություն կառուցել, որտեղ պարտադիր գործերի 5-10 տոկոսի չափով մենք մատուցում էինք իրավաբանական անվճար ծառայություններ։ Սա սոսկ բիզնես չէ»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ տուժելու է քաղաքացին, որովհետև ԱԱՀ-ն ծառայություն մատուցողը չի վճարում․ «Առանց այդ էլ թանկ փաստաբանական ծառայությունները թանկացվելու են 38 տոկոսով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել