ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։
Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
«Պետությունը պետք է պարզ գիտակցի, որ փաստաբանական գործունեությունը չի կարելի հավասարեցնել սուպերմարկետին։ Սա էն ոլորտը չի, որ ապրանքը ունենա իր կոնկրետ գինը։ Տարբեր մարդկանց համար, տարբեր գործի բարդություններով պայմանավորված կարող է լինել տարբեր գին։ Եթե պետությունը հայտնաբերեց, որ X փաստաբանը՝ առանց վճարովի պայմանագիր ունենալու, զբաղվում է ինչ-որ դատական գործով, ինչպե՞ս է որոշելու, թե այդ դատական գործի արժեքը ինչքան պետք է լիներ, որ դրա հիման վրա որոշի՝ ինչքան ԱԱՀ պետք է վճարվեր և որոշվի, թե ինչքան հարկ է փաստաբանի կողմից թաքցվել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունները ավելի շատ ռիսկեր են պարունակում, որ փաստաբանները կսկսեն աշխատել ստվերում։
Մանրամասները՝ տեսանյութում։