«Ինչո՞ւ եք այդ խոսույթը բերում խորհրդարան»․ Ժաննա Անդրեասյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Ասաց, որ հանրային քննարկման է դրված բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2026-2027 թթ․ ուստարվանից, լիցենզիայի առկայության դեպքում 2027 թվականի դեկտեմբերից դադարեցնել այն բուհերի գործունեությունը, որոնք չունեն 4000 և ավելի ուսանողներ։

«Ի՞նչ է լինելու մարզային բուհերի ճակատագիրը, ի՞նչ է անելու մարզի երիտասարդը, հատկապես աղջիկները, ովքեր ավելի քիչ հավանականությամբ հնարավորություն կունենան մեկնելու մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու»։

Անդրեասայանը հարցին ի պատասխան հետևյալն արձանագրեց․ «Նախ Ձեր հարցի վերջին հատվածի վերաբերյալ․ Դուք կին պատգամավոր եք, ես՝ կին նախարար, կարծում եմ՝ հատկապես մենք պիտի մեր խոսքում ուշադիր լինենք՝ չխրախուսելու այն հանրային կարծրատիպերը, որոնք կան։ Ի՞նչը պիտի խանգարի մարզի բնակիչ իգական սեռի ներկայացուցիչներին մեկնել որևէ այլ բնակավայր և կրթություն ստանա, ինչո՞ւ եք այդ խոսույթը բերում խորհրդարան և դա դարձնում ինչ-որ անբեկանելի ճշմարտություն։ Կրթության բարեփոխումները նաև նրա մասին են, որ մենք այդ կանխադրույթներով չառաջնորդվենք ու մեր երեխաների առջև ճանապարհներ չփակենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել