«Դուք տեսնում եք՝ մեր աշխատելաոճը այնպես է, որ վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, նա հաճախ իր գործունեության, միջազգային հանդիպումների հետ կապված, հարևան երկրների ղեկավարների հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում։
Պարզվում է, որ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որոնք դուրս են եկել և հայտնվել են մամուլում, բայց արդյո՞ք այդպես էր պայմանավորվածությունը, և ճիշտ է դա։
Գաղտնի ինֆորմացիա կրող անձինք պետք է իմանան, որ ինֆորմացիա կա, որ իրենք չեն հրապարակում և իրավունք չունեն հրապարակել։
Պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլորի հետ, ովքեր իր հետ շփվել են»,-այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագորղների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ այդ արտահոսքի մասին վերջերս են իմացել, և ինքը շոկի մեջ է եղել․«Ամեն հնարավոր ձևով մինչև երեկ փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, անկեղծ եմ ձեզ ասում, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն ինչ-որ ձևով խեղդել»։