ՀՀ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնում (այսուհետ՝ Բաժին) փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Փորձագետը՝
իրականացնում է Բաժնի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի հետ կապված աշխատանքներ (գործավարություն).
մասնակցում է ՀՀ կառավարության, վարչապետի և փոխվարչապետի որոշումների հաշվառման հետ կապված աշխատանքներին.
մասնակցում է «e-gov.am» կայքում ՀՀ կառավարության նիստի օրակարգի նախագծի տեղադրման հետ կապված աշխատանքներին.
մասնակցում է ՀՀ կառավարության նիստի օրակարգի նախագծի և դրա փոփոխությունների՝ ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին ու հրավիրվածներին էլեկտրոնային պաշտոնական փոստի միջոցով իրազեկման աշխատանքներին.
մասնակցում է ՀՀ կառավարության նիստի արձանագրությունների և ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած օրենքներ նախագծերի արխիվացման նախապատրաստման աշխատանքներին (արխիվային գործի կազմում).
մասնակցում է «e-gov.am» պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի և ՀՀ փոխվարչապետի հաշվառված որոշումների տեղադրման, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով առաքման նախապատրաստման ու տրամադրման (էլեկտրոնային ձևաթուղթ և կնիք) աշխատանքներին.
մասնակցում է ՀՀ կառավարության նիստի կազմակերպչական աշխատանքներին:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթության, ոլորտային իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հայոց լեզվի գերազանց իմացություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected] ):