Բացասական եմ վերաբերվում Հովիկ Աղազարյանի՝ վարչապետի խնդրանքը մերժելուն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։
«Համարում եմ, որ ՀՀ վարչապետը դիմել է նրան նաև հրապարակայնորեն խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել։
Ես չեմ քննարկում պատճառները, պարոն Աղազարյանի ժամուկեսը մեկ տրվող հարցազրույցները։ Եթե մեկին սպառնամ, անում եմ դա տեսախցիկների առաջ»,-ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Աղազարյանի վրա ճնշումներ գործադրելուն՝ ԱԺ նախագահը հայտնեց, որ անկեղծ ու էմոցիոնալ զրուցել են․ «Մենք բավականին երկար զրուցեցինք, քննարկել եմ այն հարցը, որ կա նման պահանջ, խնդրանք և դա, ես կարծում եմ, որ պետք է բավարարվի։ Որ ճնշած լինեինք, հրաժարական կտար»։