Ոստիկանության ծառայողը շուրջ 4 տարի հափշտակել է իրեն վստահված բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան

ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ծառայողի կողմից հափշտակության փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել