Վրաստանում չորրորդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են ընթանում:
Բաթումում մարդիկ հավաքվել են քաղաքային դատարանի շենքի մոտ՝ աջակցելու ավելի վաղ կալանավորված ակտիվիստներին։ Երթեր են տեղի ունենում նաև Քութայիսում, Փոթիում, Թելավիում, Մեստիայում, Օզուրգեթիում և այլ քաղաքներում։
Փոթի քաղաքում ցուցարարները փակել են նավահանգստի մուտքերից մեկը։
Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են խորհրդարանի մոտ, ինչպես նաև գնում են Վրաստանի հանրային հեռարձակողի (GPB) շենք։ Ուժայինները ջրցան մեքենա են բերել խորհրդարանի մոտ։
Վրաստանի խորհրդարանի շենքն այսօր հսկում են հատուկջոկատայինները։
Տեսանյութերը՝ այստեղ։