Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է օրենքով և իրավական այլ ակտերով կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված պայմաններում, բացառությամբ օրենքով և իրավական այլ ակտերով բուժական ուղղիչ հիմնարկի համար նախատեսված առանձնահատկությունների:
Բուժական ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծվել առանձնացված ստորաբաժանում կամ կացարան կամ խուց՝ դատապարտյալներին տարբեր մեկուսացվածության աստիճաններով պահելու նպատակով:
Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է դատապարտյալներին անջատ պահելու` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։
Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: