Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:
Կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից և 12 անդամից: Կոլեգիայի անդամներն են գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, գլխավոր դատախազի հրամանով նշանակվող այլ դատախազներ:
Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: