Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ. Հ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն, ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 2004 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2009 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: