«Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90%-ով»․ Փաշինյան

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են բոլոր հիմնարար հարցերի շուրջ՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին կապեր ապահովել Նախիջևանի հետ սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով»,-հավելել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90%-ով:

Հիշեցնենք՝ Կազանում ընթանում է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել