Հատուկ կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան կամ որակավորման դաս շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը դատավճռի պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ՝ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու դատապարտված անձին հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու նպատակով, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի կամ որակավորման դասի հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում պաշտոնապես տեղյակ պահելով համապատասխան քրեակատարողական մարմնին կամ հիմնարկին: