Ո՞ր ստեղծագործությունները չեն համարվում հեղինակային իրավունքի օբյեկտ

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել