«Կրծքագեղձի քաղցկեղը, ցավոք սրտի, ՀՀ-ում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների առումով առաջին տեղում է»․ Անահիտ Ավանեսյան

«Կրծքագեղձի քաղցկեղը, ցավոք սրտի, ՀՀ-ում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների առումով առաջին տեղում է, և դրա համար շատ կարևոր է, որ անցումը՝ բուժական հատվածից դեպի կանխարգելում, արդեն իսկ իր դրական արդյունքները ցույց է տալիս։

Պետական հոգածությամբ, նաև համագործակցության շնորհիվ՝ մենք այս երեք տարիների ընթացքում իրականացրել ենք շրջիկ մամոգրաֆիկ ծառայության սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում արդեն իսկ 30000 կին մարզերում հետազոտվել է, հազարավորները անցել են հաջորդիվ ավելի բարդ հետազոտման ընթացքներ և ստացել նաև բուժական օգնություն»,-այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նախարարի դիտարկմամբ՝ մշակույթի որոշակի փոփոխության շնորհիվ իրազեկման արշավները ևս դրական արդյունք են ցույց տալիս։ Փոխվել է առաջին անգամ հայտնաբերման երրորդ, չորրորդ աստիճանի քաղցկեղի թվերը․ «Եթե տարիներ առաջ քաղցկեղի մոտ 40 տոկոս դեպքերը հայտնաբերվում էին երրորդ, չորրորդ աստիճանում, այսօր այդ տոկոսը իջել է 15-ի, և սա շատ մեծ ձեռքբերում է»։

Ավանեսյանը, խոսելով հետագա անելիքների մասին, նշեց, որ ծրագրերը իրագործման փուլում են, հաջորդիվ աշխատելու են մարզերում ունենալ ստացիոնար մամոգրաֆիկ կենտրոններ, նաև հնարավորություն՝ պետպատվերի շրջանում բոլորի համար հասանելի դարձնել սքիինինգային ծրագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել