«Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում»․ Միրզոյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

«Ես մասնակցել եմ 3+3 խորհրդարանական հարթակի հերթական նախարարական հանդիպմանը և հանդիպման ընթացքում ունեցել եմ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Մենք բավականին հանգամանալից, բովանդակային խոսակցություն ենք ունեցել ինչպես մեր երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ես կարդարացնեմ ձեր սպասելիքները և կրկին զգուշավոր լավատեսություն կհայտնեմ։ Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում և դրական բովանդակություն ունի, հույսս կրկին այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, նոր, և հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարա Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել