«Եկեք, գնանք Կիրանց և տեսնենք՝ սահմանազատումը բխո՞ւմ ա ՀՀ շահերից, թե՞ չի բխում»․ Փաշինյան

Այսօր՝ հոկետմբերի 23-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց հետևյալը․ «Եթե չեմ սխալվում, այս տարի Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի զեկույցի քննարկման ժամանակ էր, որ ես էս ամբիոնից խոսեցի այն մասին, որ այս ամբիոնում ինչքան էլ  քաղաքական բառապաշարը լինի պակաս կամ ավել, իրականում, այստեղ տեղի է ունենում շատ կարևոր և շատ էական քաղաքական հայեցակարգային բանավեճ, և էդտեղ էլ խոսեցի պատմական Հայաստանի և իրական Հայաստանի մասին։

Հիմա ի՞նչ ա նշանակում Հայաստան, սահմանազատված սահմաններ, դա նշանակում ա իրական Հայաստան, ինչո՞ւ են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսալականն է, ես նկատի ունեմ դա տեսակետ է, որն իրենց տեսակետն է, էդ տեսակետի հետ մենք համաձայն չենք»։

Փաշինյանը նշեց, թե ամիսներ առաջ փորձ էր արվում Կիրանցը դարձնել Հայաստանի կառավարող մեծամասնությանը թիրախավորելու առանցքային պատճառ և գործոն, իսկ հիմա՝ ընդհակառակը․ «Եկեք, գնանք Կիրանց և տեսնենք՝ սահմանազատումը բխո՞ւմ ա ՀՀ շահերից, թե՞ չի բխում»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել