Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրվել Վիգեն Քոչարյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ Հայկ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
Ձայների մեծամասնությամբ՝ 67-ական կողմ ձայներով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրվեց Վիգեն Քոչարյանը, իսկ քրեական պալատի դատավոր ընտրվեց ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը։