«Նկարներովս ուզում եմ լավ տրամադրություն փոխանցել»․ իմպրեսիոնիստական ոճով ստեղծագործող Անի Գալստյանը

Հոկտեմբերի 21-ին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ բացվեց նկարիչ Անի Գալստյանի անհատական ցուցահանդես-վաճառքը։

Նա նկարում է փոքր տարիքից։ Ասում է՝ իմպրեսիոնիստական ոճով է ստեղծագործում․ «Այստեղ ներկայացված գործերը հենց իմպրեսիոնիստական ոճով են։ Սիրում եմ ավելի տաք գույներ, գույների բազմազանությունը և ամենաշատը՝ դեղին և գազարագույն։ Նկարներիս մեջ կարող եք տեսնել սերը դեպի բնությունը, սերը դեպի այն ամենը, ինչը շրջապատում է ինձ։ Սիրում եմ ինձ շրջապատող ամեն ինչ և դրանցով սնվում եմ»։

Անին իր նկարներով ցանկանում է լավ տրամադրություն հաղորդել մարդկանց, իր ներսում եղած դրական էներգիան նկարների միջոցով է փոխանցում։

«Իմ նկարն իրենց տանը կունենան այն մարդիկ, ովքեր ինձ կսիրեն, իմ արվեստը կսիրեն, կգնահատեն իմ աշխատանքը, նոր հետո կուրախանան և կհպարտանան, որ իրենց տանն ունեն Անիի գործերը։ Ես ուրախանում եմ, երբ պատկերացնում եմ, որ այս մարդու տանը լինելու է իմ գործերից մեկը և ամեն առավոտ սուրճ խմելուց նայելու է իմ նկարին։ Երբ ավարտեցի ակադեմիան, որոշեցի, որ ավելի ակտիվ պետք է զբաղվեմ այս գործունեությամբ և ավելի հաճախ ցուցահանդես անեմ։ Այս ցուցահանդեսը չէր կայանա առանց հովանավորների։ Շատ շնորհակալ եմ «Փյունիկ» զարգացման կենտրոնին, իրենք ինձ տրամադրեցին տարածք, տրամադրեցին հարթակ՝ ներկայանալու»,-նշեց մեր զրուցակիցը։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը 13։00-ից մինչև 20։00-ն, հասցեն՝ Բուզանդ 3։  Այցելուները կարող են հանդիպել Անիի հետ, գնել նրա աշխատանքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել