Առևտրային կազմակերպության կողմից իրականացվող փոխադրումը համարվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտով կատարված, եթե օրենքից, այլ իրավականակտերից կամ այդ կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է բեռներ, ուղևորներ և ուղեբեռներ փոխադրելցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով: