Անհետ կորած քաղաքացին մահացած է հայտնաբերվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է ՅՌ-ի (ծնված 1955 թ.) դին։

Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել