«Երքաղլույս» ՓԲԸ-ն նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որով Հայկ Մուրադյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ից նշանակել է «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մեկ այլ որոշմամբ էլ Անդրանիկ Թևոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ վերջին աշխատանքային օր համարելով 2024 թվականի հոկտեմբերի 16-ը։

«Երքաղլույս» ընկերությունը զբաղվում է Երևան քաղաքի փողոցային լուսավորության տեղադրման և սպասարկման աշխատանքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել