ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա Ս, ծնված 1966 թ) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս Մ, ծնված 1978 թ) մակնիշների ավտոմեքենաները Ա Ս-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա Ս-ի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա Ս-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել