Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանում էր։

Դատական նիստի ավարտից հետո Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն խոսքերիին, որ նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին՝ Քոչարյանը նշեց․ «Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր, կոնկրետ Բագրատ Սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի։

Ինձ համար նաև զարմանալի է՝ ինչու են մարդիկ նման որակում տալիս»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման որոշակի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել