«Դրանք իմ կողմից մոռացված հանգամանքներ են»․ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը՝ ՔՊ անդամ լինելու մասին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստի ավարտին լրագրողը դիմեց նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանին․ «Հարգելի դատավոր, ձեր անձի հանդեպ անվստահություն կա։ Իշխող քաղաքական թիմի անդամ եք եղել»։

Դատավորն արձագանքեց դիտարկմանը, նա նշեց, որ ժպիտով է վերաբերվում դրան․ «Դրանք իմ կողմից մոռացված հանգամանքներ են։ Այսքանով սահմանափակվենք։ Պրոֆեսիոնալ իրավաբան և դատավոր եմ։ Այս պահին ու առհասարակ, մամուլի ասուլիսներ չեմ տալիս»,-նշեց նա ու հեռացավ նիստերի դահլիճից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել