Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի աշխատակիցը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Նշենք, որ 201-րդ հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը (201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Բացի այդ, նշվում է, որ հանցանքը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ (201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։