ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանում էր։
Նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Վճռաբեկ դատարանի կողմից արդարացման որոշման բեկանման և Առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ Քոչարյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է՝ աբսուրդ է․ «Դա իրավաբանության, արդարադատության հետ որևէ կապ չունի։
3 տարի այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, ՍԴ կազմը փոխելու օպերացիան ավարտել են, հետո ՍԴ դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում, հետ ուղարկվեց Վճռաբեկ։ Մի օպերացիա էր մշակվել, որը տևեց 3 տարի և դրան գումարենք այն փաստը, որ ՍԴ այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվերակելու իրավունք չեն ունեցել»։
Մանրամասները՝ տեսանյութում։