Ֆլորիդայի միլիոնավոր բնակիչների հրահանգվել է շտապ տարհանվել «Միլթոն» փոթորկի պատճառով․ դա կարող է լինել պատմության մեջ ամենակործանարարներից մեկը

Ֆլորիդայի միլիոնավոր բնակիչների հրահանգվել է շտապ տարհանվել «Միլթոն» փոթորկի պատճառով: Դա կարող է լինել պատմության մեջ ամենակործանարարներից մեկը։

Ընդհանուր առմամբ 5,5 միլիոն մարդ պետք է հեռանա, գրում է The New York Times-ը։ Աղբյուրը տարհանումն անվանում է նահանգի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։

«Միլթոն» փոթորիկը, որը դասակարգվել է որպես 5-րդ կատեգորիայի փոթորիկ, ակնկալվում է, որ այսօր կհասնի Ֆլորիդա: Սպառնալիքի տակ են որոշ քաղաքներ։

Որոշ բնակավայրեր տարհանման հրամանից հետո դարձել են «ուրվական քաղաքներ», հայտնում է CNN-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել