Ի՞նչ կազմակերպաիրավական ձևով կարող են ստեղծվել ապահովագրական ընկերությունները

Ապահովագրական ընկերությունները և վերաապահովագրական ընկերությունները օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ապահովագրության և պահովագրական գործունեության մասին» օրենքով, վերջինիս հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Ընկերությունների նկատմամբ կիրառվում են, ըստ Ընկերության կազմակերպաիրավական ձևի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները:

Ընկերություններին վերաբերող կամ նրանց համար «Ապահովագրության և պահովագրական գործունեության մասին» օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաև օտարերկրյա Ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի, վերաապահովագրական ընկերությունների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված վերոնշյալ օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին, վերաապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել