«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել»․ Ալեն Սիմոնյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին

Նախքան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի վերաբերյալ կարծիք հայտնելը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց լրագրողին այն հարցին, թե ինչու մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի ասածը՝ բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչեն, թալանվածը մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին, չի կատարվել։

Սիմոնյանն ասաց․ «Ո՞վ ասեց, կգնաս, կտեսնես ինչքան գումար ա հետ բերվել տարբեր տնտեղվարողներից, ինչքան մասնաբաժիններ տարբեր կազմակերպություններից, ինչքան գույք, ինչքան գումար են վճարել, չեմ ուզում անունները տալ»

Հարցին, թե որ մարդասպանին են բռնել, ասաց՝ «Ուզում եք անուն առ ազգանուն ես դնեմ մեկնաբանե՞մ»։

Անդրադառնալով Գրիգոր Մինասյանի հրաժարականի հարցին՝ նա նշեց․ «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է, և խմբակցության կարծիքը ևս կարևոր է, ու հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին»

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել