Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար, ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանը։
«Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: Քանի որ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը մտերիմ ընկերներ են, մամուլում լուրեր կան, որ Կարեն Անդրեասյանը ևս հրաժարական կտա: