«Մարդիկ, ովքեր անմիջականորեն զբաղվում են այդ քննարկումներով, նախապես նայում են, որ հանկարծակի նենց բան չլինի, որ մեր Սահմանադրությանը հակասի»․ Ալեն Սիմոնյան

«Երբ մենք որևէ փաստաթուղթ քննարկում ենք, կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, մենք նախապես նայում ենք՝ արդյո՞ք դա մեր Սահմանադրության հետ որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել, թե՞ ոչ»,-այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանը։

«Ներողություն եմ խնդրում, բայց որևիցե ձևով կասկածի տակ դնել անաչառությունը տեղին չէ, որովհետև բազմաթիվ դեպքեր են եղել, որ իշխանության կարծիքը,  քաղաքական մթնոլորտը և ՍԴ որոշումը հակառակ պատկերն են ունեցել, բայց այս պարագայում, հաշվի առնելով, որ խոսքը իրավական գործընթացի մասին է, բնական է, որ մենք քննարկելիս և այն մարդիկ, ովքեր անմիջականորեն զբաղվում են այդ քննարկումներով, նախապես նայում են, որ հանկարծակի նենց բան չլինի, որ մեր Սահմանադրությանը հակասի»,-հավելեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել