«Եվրոպական դատարանը գնացել է անկանխատեսելի ճանապարհով»․ Սիրանուշ Սահակյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ ՄԻԵԴ որոշման մասին

Կարգապահական պատասխանատվության ենթարկված ու լիազորությունները դադարեցված դատավորների գործերը միջազգային ատյաններում են․ այդ գործընթացի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասաց՝ դատարանը կիրառել է առաջնահերթություն, դատարանի կանոնակարգի 40 և 41-րդ հոդվածների ուժով այս գործերը պետք է կոմունիկացվեն Կառավարությանը։

«Եթե միջինացված այլ գործերի պարագայում մենք կարող ենք ունենալ 5-7 տարի ժամանակահատված, վերջնական դատական ակտ ունենալու համար այս դեպքում, մեր կանխատեսումներով, դա կարող է լինել 2-4 տարի միջացակայքով։ Որոշ գործերով կոմունիկացիաներն ավարտված են, և մենք չենք բացառում մինչև տարեվերջ դատական ակտեր ունենալը»,-մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։

ՍԴ դատավորների վերաբերյալ ՄԻԵԴ որոշման ու դրա՝ քաղաքական ենթատեքստ ունենալու մասին Սահակյանն ասաց՝ Եվրոպական դատարանը գնացել է անկանխատեսելի ճանապարհով և գանգատն անընդունելի է ճանաչել 3 տարի քննությունից հետո։

«Արդյունքում մենք չունենք հարցը լուծող դատական ակտ, գլոբալ առումով խախտված իրավունքները չվերականգնվեցին, բայց դրանք չվերականգնվեցին ընդունելիության հիմքերով, այլ ոչ թե բովանդակյին խախտում չարձանագրելու ճանապարհով, ինչը շատ դժվար կլիներ Եվրոպական դատարանի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել