Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը 2 օր է տևել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորը հանդես եկավ ելույթով՝ հստակեցնելով իրենց պատասխանը և Արդարադատության նախարարի միջնորդության հետ անհամաձայնության պատճառները․ «Սույն քրեական գործը քննվել է 3 տարի 2 ամիս, որի ընթացքում նշանակված 18 դատական նիստերից կայացել են 4-ը, 14-ը հետաձգվել են։
Կայացած նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է 7 ժամ։ Առաջին հայացքից տպավորություն է, որ խնդրահարույց է, եթե կարելի է 4 նիստով ավարտել քննությունը՝ ինչո՞ւ է այդքան երկար տևել, բայց արդյո՞ք արդարադատությունը միայն դատական նիստերի ընթացքում է իրականացվում։
Հաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ միջնորդության հետ կապված այն է, որ ինձ վերագրվում է դիտավորություն՝ դատական նիստերի հետաձգելու համար (նշվում է, որ քրեական գործերից մեկը դատավորը քննել է շուրջ 3 տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգվել են՝ այդպիսով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով)։
Ո՞րն էր ի վերջո դիտավորությունը 6 դատական նիստերը հետաձգելու համար։ Ես այդպես էլ չտեսա միջնորդության մեջ շարժառիթի մասին որևէ հիմնավորում։
Եթե խոսվում է դիտավորության որևէ գործողության մասին, այն պետք է ունենա շարժառիթ։ Սա քրեական իրավունքում հայտնի ինստիտուտ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։