«Ուրախ եմ ներկա գտնվել Փորձաքննությունների ազգային բյուրոյի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը և գիտաժողովի բացման արարողությանը։
20 տարիների ընթացքում Բյուրոն բավականին լուրջ ճանապարհ է անցել մեր երկրում՝ դատական փորձաքննությունների ոլորտի հնարավորությունները զարգացնելով, իր գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։
«Այսօր Բյուրոն հաստատապես կարող է հպարտանալ մեր երկրում դատական փորձաքննությունների բնագավառում իր կայացվածությամբ, ժամանակակից գիտատեխնիկական ձեռքբերումներով և առաջադեմ արդյունքներով։ Բնական է, որ այդ ամենը չի աշխատի, եթե չլինեն իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ փորձագետներ։
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Բյուրոյի բոլոր փորձագետներին՝ մասնագիտական նվիրումի, իրենց առջև դրված անգամ ամենադժվարին խնդիրները պատվով հաղթահարելու համար»։
Հանձնվեցին նաև գերատեսչական պարգևներ։
Նշենք, որ Iravaban.net-ը համաժողովի տեղեկատվական գործընկերն է։