ՍԴ-ն սկսել է ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը

Սահմանադրական դատարանը սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործի քննությունը սկսվում է 11։00-ին։ Զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը և Էդգար Շաթիրյանը։

Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։

Oգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը, որից հետո փաստաթուղթը ուղարկվել էր Սահմանադրական դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել