Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ:
Օրենսդրական փոփոխությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
ՊԵԿ նախագահը նշել է, որ այս նախագծով վարչարարության ևս մեկ գործիքակազմ է ավելանում հարկային օրենսգրքում, որը միաժամանակ բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից:
Օրենդրական փոփոխության արդյունքում Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին․ առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից: