«Ոնց եմ ես ձեզանից զզվում»․ ավագանու անդամը մեջբերեց Հայկ Մարությանի խոսքերը

Երևանի ավագանու նիստում քննարկվում է Գրիգոր Երիցյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Ելույթի սկզբում Երիցյանը ծալծլեց նախագիծը և այն նետեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեղանին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, սակայն Երիցյանը, ով հանդիսանում է ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել