Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Գրիգոր Երիցյանին մանդատիզ զրկելու հարցի վերաբերյալ ասաց, որ հստակ նշվել է երկու նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի 5 նիստերից 4-ին չմասնակցելու վերաբերյալ։
«Դուք ուզում եք տպավորություն ստեղծել, որ էս նախագծով գրված ա, որ պարոն Երիցյանի ավագանու նսիտերի 5-ից 4-ին չմասնակցելն ա հիմքը, որ ուշադիր կարդացել եք, դեղինով նշել եք, ավագանու նիստ արտահայտություն ցույց կտա՞ք։
Ես ահավոր ցավում եմ, որ բովանդակություն քննարկելու փոխարեն Ձեզ պետք է էն դաստիարակության դասեր տամ, որը տալիս են երեխեքին ընտանիքում գիտակից տարիքի հասցնելուց հետո։ Համատեքստից լրիվ պարզ ա, որ խոսքը հանձնաժողովի նիստի մասին ա։ Ամսվա մեջ մի հատ հանձնաժողովի նիստի, մի հատ էլ ավագանու նիստի պետք ա գաք, էդ էլ չեք կարողանում անել, ու մե՞նք ենք մեղավոր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։