«Չեք ամաչո՞ւմ», «Ձեր հետևում նստած ավագանու անդամը ոնց որ «ցիրկում» նստած լինի»․ ավագանու նիստը՝ լարված մթնոլորտում

Ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն իրեն մանդատից զրկելու նախագծի վերաբերյալ հարց ուղղեց Մարատ Թոխյանին՝ ասելով․ «Դուք չե՞ք ամաչում, որ ստում եք ու սա կարդում եք էդ ամբիոնից, ի՞նչ ա արել էս պարոն Ավինյանը, որ Դուք ստիպված էս ամոթալի բանը բերել եք ու ընդեղից պատշպանում եք, Փաշինյանը, որ ասում ա՝ այստեղ հաց, այստեղ կաց, Ձեր հացը քաղաքապետարանում ա, որ չեք կարողանում Դուք բարոյականությամբ առաջնորդվել»։

Հարցին ի պատասխան Թոխյանն ասաց՝ ինքը պետք է ամաչի, քանի որ կրկին մանիպուլացնում է․ «Իմ մոտ նենց տպավորություն ա, որ Ձեր հետևի ավագանու պատգամավորը ոնց որ ցիրկում նստած լինի։ Խոսքը ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից բացակայելու մասին, միգուցե էդ բառը, որ գրված չի իրավական հանձնաժողովի նիստը, թույլ ա տալիս Ձեզ հիմա էդ մանիպուլյացիան կատարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել