«Պարո՛ն Ավինյան, եկել եմ Ձեր տրամադրությունը փչացնեմ»․ Գրիգոր Երիցյան

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևան ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագծին, որտեղ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նշել է այն հիմքերը, որով պատրաստվում են իրեն մանդատից զրկել։

Նախագծով նշվում է, որ Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ին։

Ավագանու անդամը պնդեց՝ այս ամենը ոչ միայն կեղծ է, այլև արատավորում է իր հեղինակությունը․ «Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին, և բարձրացրել եմ ավելի շատ հարց և ելույթ, քան «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի ավագանու անդամները մասին վերցված։ Ես 5 նիստերից 4-ին ներկա եմ գտնվել, այդ թղթերը դուք ունեք»։

Նա առաջարկեց այս հարցը հանել նիստի օրակարգից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել