Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»: