Կառավարության նիստում այսօր քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Նախագծով նա առաջարկվում է պատվավոր կոչումների համար սահմանել ամենամսյա պատվովճար:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել օրենքի փոփոխությանը, քանի որ այն կառաջացնի բյուջետային լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: