ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ քննարկել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը: Այն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա առաջարկում է արգելել գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ավելացումը, քանի որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել հատկապես երեխաների առողջության վրա: Դրական գնահատելով նախաձեռնությունը, կառավարությունը նշել է, որ հստակեցման կարիք ունի «ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացում» հասկացությունը: