Wildberries-ը վերլուծել է 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների կողմից արված պատվերները և ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնված ապրանքները․
«Այսպիսով, ըստ Wildberries-ի, ապրանքների ԹՈՓ-10-ը` գունավոր մատիտների հավաքածու 12 կտոր, գրիչների հավաքածու 50 կտոր, պլաստիլին 60 կտոր, A4 գունավոր թուղթ երկկողմանի հավաքածու, նկարչական ալբոմ, նկարչական վրձիններ, մատիտատուփ, Basic գուաշ 12 գույն, տետր 12 թերթանոց, ինչպես նաև ֆլոմաստերներ։
Ծնողների ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր պարագաների ձեռքբերման վրա։
Եվ իհարկե ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր աքսեսուարներով։ Այս սեզոնին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել։ Գրենական պիտույքներից ամենաշատը գնել են մատիտատուփեր (+25%), տետրեր (+37%) և օրագրեր (35%)։
Ուսումնական ատլասները և տարբեր դասագրքերը նույնպես պահանջված են, տարեկան աճը կազմել է, համապատասխանաբար, 27% և 13%»: