Թուրքիան շարունակում է պայքարել երկրի տարբեր հատվածներում մոլեգնող ուժգին հրդեհների հետ:
Այս անգամ այն բռնկվել է երկրի մայրաքաղաքում և շարունակում է ընդլայնվել. Անկարայի Քըզըլջահամամ շրջանի խոտհարքում բռնկված հրդեհը հասել է Բոլու նահանգի Գերեդե շրջան:
Հրդեհի հետևանքով տարհանվել է Գերեդեի Դեմիրլեր գյուղի բնակչությունը: Այժմ հրդեհի մարման աշխատանքները ընթանում են, սակայն այն մարել դեռևս չի հաջողվել:
Մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջներ, հատուկ տեխնիկա և 2 ուղղաթիռ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:

