Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի՝ Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի 1-15/4 համարների, Ավետ Ավետիսյան 11-20 անհատական տնատիրությունների,

Կենտրոն վարչական շրջանի` Ֆրիկի, Իսրայելյան, Արամի, Սիմեոն Երևանցու, Ձորագյուղի, Ռուսթավելու, Ձորափի փողոցների, Կոնդ թաղամասի, Պարոնյան 14-50/3, Լեոյի 12, Մ. Սարյան 2, 14, 20/1, 24, 24/1, 24/2, 26 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել