«Տարածքային պահանջները, որոնք կան, պետք է ամբողջությամբ վերացվեն»․ Բայրամովը նշել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի խոչընդոտները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկիրը աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին նախարարը Известия-ին հայտնել է օգոստոսի 19-ին Բաքվում Վլադիմիր Պուտինի և  Իլհամ Ալիևի հանդիպումից հետո։

«Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ բոլոր տարածքային պահանջները, որոնք կան, պետք է ամբողջությամբ վերացվեն։ Եվ փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը, պետք է վերացնի բոլոր պոտենցիալ ռիսկերը, այս հարցի հնարավոր վերսկսումը»,- ասել է Բայրամովը՝ խոսելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։

Բացի այդ, Բայրամովը նշել է, որ 2020 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության հերթական սրացումից հետո, Վլադիմիր Պուտինը մեծ դեր է խաղացել երեք կողմերի միջև համաձայնությունների ձեռքբերման գործում։ Նա վստահեցրել է, որ պատրաստ է մասնակցել Մոսկվայի մասնակցությամբ հետագա հանդիպումներին, սակայն Հայաստանը չի տվել իր համաձայնությունը։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է օգնել լուծելու երկրների միջև հակամարտությունը։

Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80-90%-ով։ Նրա խոսքով, այն ժամանակ դեռ բաց էր Հայաստանի Սահմանադրության հարցը, որտեղ խոսվում է «երկիրը Լեռնային Ղարաբաղի հետ միավորելու» մասին, ինչը «տարածքային վեճի սրման սպառնալիք է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել